Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նուբարաշեն աղբավայրի հարևանությամբ կուտակված՝ խոտանված անվադողերով պատված տարածքում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն։
Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում
17:37, 18 ապրիլ 2026