Հետևեք մեզ։

«Սելֆիներ Պուտինի հետ»․ Դաղստանում Պուտինը հանդիպել է բնակիչների հետ և լուսանկարվել

13:50, 29 հունիս 2023
«Սելֆիներ Պուտինի հետ»․ Դաղստանում Պուտինը հանդիպել է բնակիչների հետ և լուսանկարվել

Դաղստանի Դերբենտ քաղաքի բնակիչները կարողացել են լուսանկարվել Վլադիմիր Պուտինի հետ։ Դաղստան այցի շրջանակներում Պուտինն այցելել է հրապարակ՝ շատրվանները տեսնելու, որտեղ նրան դիմավորել են հարյուրավոր բնակիչներ։

Այդ ժամին քաղաքի կենտրոնում գտնվողներից ոմանց բախտ է վիճակվել լուսանկարվել Վլադիմիր Պուտինի հետ։

Ֆաթիմա անունով մի աղջիկ, ով նախորդ գիշեր Դերբենտում լուսանկարվել է Պուտինի հետ, լրագրողներին ասել է, որ իր համար  «անսպասելի էր»։ 13-ամյա երկրպագուն նախագահին սպասել է 7 ժամ։