Հետևեք մեզ։

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում, հեղեղումների ռիսկ կա

23:16, 19 ապրիլ 2026
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում, հեղեղումների ռիսկ կա

Գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության:

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ը սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ: 

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում: 

Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է  ուժեղացված ծառայության։

Փրկարար ծառայությունը խնդրում է ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները