Նուբարաշենի աղբավայրի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր է, հայտնեցին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Սանհանգույցում արտառոց հոտ է եղել, տնօրենը փորձել է ճշտել` ինչն է պատճառը, մտել է ներս, լույսը միացրել ու պայթյուն է տեղի ունեցել։ Այս պահին, ըստ բժիշկների, կայուն ծանր վիճակում է։
Տուժած աշխատակցի վիճակն էլ կայուն ծանր է։ Առավոտվա դրությամբ, և՛ տնօրենի, և՛ աշխատակցի մոտ մի փոքր դրական դինամիկա կա, 15 տոկոս ախտահարում կա այս պահին ձեռքերի և դեմքի շրջանում։ Նրանց շնչառական օրգաններն ախտահարված չեն, մաքուր են։