Հետևեք մեզ։

Թեհրանն անօդաչուներով հարվածել է ԱՄՆ ռազմանավերին

11:25, 20 ապրիլ 2026
Թեհրանն անօդաչուներով հարվածել է ԱՄՆ ռազմանավերին

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ԱՄՆ ռազմանավերին՝ ի պատասխան ամերիկյան զինուժի կողմից իրանական նավի կալանման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցչին:

Կենտրոնական շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են շարունակել պատասխանել ամերիկյան կողմի «ծովահենությանը» և հարձակումներին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը Օմանի ծոցում կալանել են իրանական բեռնատար նավ՝ ծովային շրջափակումը խախտելու փորձի համար։

The Washington Post-ի տվյալներով, Touska բեռնատարը, որը կարող է տեղափոխել մոտավորապես 4800 կոնտեյներ, բեռով վերադառնում էր չինական Չժուհայ քաղաքի Գաոլան նավահանգստից։

Իրանի զինված ուժերը նախազգուշացրել էին պատասխան գործողությունների մասին։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները