Իմ մանդատին չի վերաբերում։ Այս մասին այսօր ասաց միայն ՔՊ-ի կիողմից ՄԻՊ ընտրված Անահիտ Մանասյանը, պատասխանելով հարցին, թե ինքը պատկերացնու՞մ է Արցախն Ադրբեջանի կազմում։
«Ես կպատասխանեմ ձեզ իմ մանդատի շրջանակներին վերաբերելի պատասխան ենթադրելու տեսակետից։ Ես հարցի պատասխանն արդեն տվել եմ»,-ասաց նա։
ՄԻՊ-ը նաև ոչ կոռեկտը համարեց այն, որ իրեն համարում են ՔՊ-ի մտերիմն ու գլխավոր դատախազի ընկերուհին։
Լրագրողի հարցին, թե ինքը որպես ՄԻՊ հետաքրքվո՞ւմ է, թե ինչ կլինի արցախահայության հետ, եթե Հայաստանն այն ճանաչի Ադրբեջանի մաս, և խնդրեց հարցին պատասխանել վերանալով այն հանգամանքից, որ ինքը այս իշխանության մտերիմն է ու Աննա Վարդապետյանի ընկերուհին, Մանասյանն ասաց․«Նախ, եթե զրուցում ենք, զրուցում են կոռեկտության շրջանակում, չգիտեմ, թե որտեղից այդ գնահատողական կոռեկտությունները իշխանությունների մտերիմ լինելու և այլնի վերաբերյալ, որտեղից են նման տեղեկությունները։ Ես կխնդրեմ լրագրողներին պահպանել էթիկայի ու կոռեկտության սահմաններն ինձ հարցեր ուղղելիս»։
Նշենք, որ Անահիտ Մանասյանն Աննա Վարդապետյանի ընկերուհին է, ՔՊ-ի ՄԻՊ թեկանծուն ու նրա օգտին քվեարկել է միայն ՔՊ-ն։