Հետևեք մեզ։

Մենք Ադրբեջանին առաջարկում ենք ռազմավարական գործարք․ Փաշինյան

14:38, 20 ապրիլ 2026
Մենք Ադրբեջանին առաջարկում ենք ռազմավարական գործարք․ Փաշինյան

Փաշինյանը բացահայտեց Ադրբեջանին արված «ռազմավարական գործարքի» էությունը, որի մասին նա առաջին անգամ խոսել է 2024 թվականի նոյեմբերին։

«Մենք Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիա ենք անում և հանգիստ ենք թողնում իրար։ Էլ չենք փորփրում` ով երբ որտեղ է ապրել, և փակում ենք թեման»,–իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետը։

Ըստ Փաշինյանի, հենց դա է խաղաղությունը։

Նա նշեց, որ մենք ունենք մեր ճշմարտությունը, բայց բոլորն էլ ունեն իրենց ճշմարտությունը, այդ թվում՝ միջազգային հանրությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները