Հետևեք մեզ։

Բելգիայի և Նիդեռլանդների դեսպանները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ

16:57, 20 ապրիլ 2026
Բելգիայի և Նիդեռլանդների դեսպանները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ

Այսօր Ադրբեջանում Բելգիայի Թագավորության դեսպան Ժյուլիեն դը Ֆրեպոնը և Ադրբեջանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մարիան դը Յոնգը առանձին-առանձին կանչվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում խիստ բողոք է արտահայտվել Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանների կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված փաստաթղթերի դեմ, որոնք համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանն ուղղված անպատասխանատու փորձեր։

Ընդգծվել է, որ փաստաթղթերը հիմնված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների վրա և ցույց են տալիս այդ մարմինների կողմից Ադրբեջանի նկատմամբ խորապես արմատացած կողմնակալությունը։ Փաստաթղթերում առկա անընդունելի մեղադրանքները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են և օրենքի գերակայությանը բացահայտ միջամտություն։

Դեսպաններին նաև տեղեկացվել է, որ այս փաստաթղթերի ընդունումը հատկապես պարադոքսալ է, քանի որ այն համընկել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների վերջերս կայացած հանդիպման հետ։

Նախարարությունը կոչ է արել բելգիական և հոլանդական կողմերին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար, որ հակաադրբեջանական խմբերը իրենց խորհրդարաններում այնպիսի գործունեություն ծավալեն, որը վնասում է երկկողմ հարաբերություններին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները