Հետևեք մեզ։

Այնտեղ կան երևույթներ, որոնք հենց իրենց վնաս կհասցնեն, նրա համար էլ չեն ուզում այդ ամենը ներկայացնել հանրությանը․ Սեյրան Օհանյանը՝ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողոցվի զեկույցի մասին

17:29, 20 ապրիլ 2026
Այնտեղ կան երևույթներ, որոնք հենց իրենց վնաս կհասցնեն, նրա համար էլ չեն ուզում այդ ամենը ներկայացնել հանրությանը․ Սեյրան Օհանյանը՝  44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողոցվի զեկույցի մասին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը գնահատականներ պետք է տա հակառակորդին, նրա գործողություններում և  եթե կան ներքին պայմանավորվածություններ Ադրբեջանի նախագահի հետ, այդ զեկույցի հրապարակումը որոշ չափով կարող է վնասել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչու չհրապարակվեց 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողոցվի զեկույցը, արդյո՞ք դա Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգին վնասելու էր։

«Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա Ազգային ժողովին, որպես օրենսդիր մարմին, թե ինչպես է ինքը կատարել իր պարտականությունները և ինչ գործողություններ է իրականացրել, որպեսզի մեր ժողովրդին համախմբի մեր հայրենիքը պահելու, Արցախը պահելու համար։ Քննիչ հանձնաժողովը պետք է նաև գնահատական տա գործադիրին. Ինչպե՞ս է գործադիրը իրականացրել իր ֆունկցիաները, արդյո՞ք նրա իրարամերժ գործողությունները և հայտարարությունները չեն բերել նրան, որ բանակցային ձևաչափը խաթարվել է և նաև պետք է պատասխան լինի՝ ինչու 2019–ի առաջարկը Մինսկի համանախագահության 2019–ի առաջարկը ծալել, դրել են իրենց տակը և ոչ մի գործողություն չեն արել։

Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա նաև դատաիրավական համակարգին։ Եթե օրինախախտումները, պատերազմի դաշտից խուսափումները ավելի շատ են, իրենք պետք է անցնեն այլ գործողություններ, առաջինը պետք է պատերազմի գոտին փակեն, ոստիկանությունը պետք է հավելյալ անցագրային կետեր, որոնումներ իրականացներ, պետք է արագացված քննչական գործողություններ իրականացվեն, հայտնաբերեն օրինախախտներին, և այդ ամենը փոխանցվի դատական համակարգին։ Այդ ամենը չի արվել»,–ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նկատեց, որ այնտեղ կան երևույթներ, որոնք հենց իրենց վնաս կհասցնեն, նրա համար էլ չեն ուզում այդ ամենը ներկայացնել հանրությանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները