Հետևեք մեզ։

Երևանում բախվել են «Lexus RX350»-ը, «Toyota RAV4»-ը և «Hyundai Sonata»-ն․ 1 հոգի դիմել է հիվանդանոց

10:37, 21 ապրիլ 2026
Երևանում բախվել են «Lexus RX350»-ը, «Toyota RAV4»-ը և  «Hyundai Sonata»-ն․ 1 հոգի դիմել է հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։45-ի սահմաններում Դավիթ Բեկ և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Արտյոմ Ս․-ի վարած «Lexus RX350» մակնիշի,  Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Աշոտ Գ․-ի վարած «Toyota RAV4» մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Հայկ Գ․-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները