Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՔՊ-ի նախընտրական ծրագիրը , այսօր հայտարարել է, թե եկեղեցի-ժողովուրդ կապը գնալով ավելի ու ավելի թուլանում է։ Նա նշել է, որ ժողովուրդը օտարվել է եկեղեցուց և սա հոգևոր անվտանգույան խնդիր է։
«Հայաստանում հոգևոր կյանքի բովանդակությունը գնալով ավելի ու ավելի թուլանում է»,- նշել է նա։
Նիկոլ Փաշինյանը հավատացնում է, թե հակաեկեղեցական իր արշավը հանուն եկեղեցու է։ Նա նշել է, թե ժողովուրդն առաջիկա ընտրություններում պետք է արդար դատ անի։
Հակաեկեղեցական արշավ հայտարարած Փաշինյանը պնդում է, թե իբր, եկեղեցին, հոգևոր քարոզները թողած, զբաղված է քաղաքական քարոզներով և նշում, որ Կաթողիկոսը պիտի հեռանա և նծանակվի կաթողիկոսկան տեղապահ։
«Մեր Սրբության Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աղտոտված է, ախտահարված է»,- ասել է նա։