Հետևեք մեզ։

ԱՆԻՖ–ի քրեական գործերը, քովիդը և այս կորուպցիայի կասկածանքները չեն վերանում. Զարոկյանը՝ Ավինյանին

13:46, 21 ապրիլ 2026
ԱՆԻՖ–ի քրեական գործերը, քովիդը և այս կորուպցիայի կասկածանքները չեն վերանում. Զարոկյանը՝ Ավինյանին

Կառավարությունը 6.5 միլիարդ դրամ կամ 18.5 միլիոն դոլար հատկացրեց, որպեսզի Ալբերտ Ազարյանի անվան մարզադահլիճը ստեղծվի և դուք պայմանագիրը տվեցիք մի ընկերության առանց մրցույթի, որը նորաստեղծ ընկերություն էր և իր հիմնադիրները նվիրատվություն էին արել ՔՊ-ին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 21–ին Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

«Սա կոռուպցիայի հարցեր է առաջացնում, որովհետև դուք էլի եք այսպիսի բաներ արել։ Ասում եք՝ մրցույթով ենք անում, բայց ներքին կարգով մրցույթ եք անում։ Օրինակ, եթե Ալբերտ Ազարյանի մարզադահլիճի հարցում տենդեր լիներ, մրցակիցներ լինեին, 5-6 միլիոն դոլարով կարող էին մարզադահլիճը սարքել, ոչ թե 18.5 միլիոն դոլարով։ Սա կոռուպցիայի կասկածներ է առաջացնում»,–ասաց նա։

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց. «Ձեր բարձրաձայնած բոլոր թվերը, բարեբախտաբար, իրականությանը չեն համապատասխանում, ինչպես նաև իրականությանը չի համապատասխանում  այն հանգամանքը, որ մենք ենք որոշել հրատապ ընթացակարգով իրականացնել այս շինարարությունը։ Ես ուզում եմ հիշեցնել՝ ինչու է Ալբերտ Ազարյանի շինարարությունը իրականացվում հրատապ ընթացակարգով, մենք 2027 թվականին ընդունելու ենք Աթլետիկայի աշխարհի առաջնությունը։ Այս որոշումները կայացվել են կառավարության կողմից։ Կառուցման ընդհանուր բյուջեն 4 մլրդ դրամի կարգի է»,-ասաց նա։

Զարոկյանն արձագանքեց, որ սա միակ դեպքը չի, որ քաղաքապետարանը առանց մրցույթի է գործընթացները կազմակերպում։ Նա հիշեցրեց, որ Ամանորի կազմակերպումը ամեն տարի հրատապ ռեժիմով նույն ընկերությանն է տրվում. «Սա համակարգային բնույթ է կրում, նախկինում էլ ԱՆԻՖ–ի քրեական գործերը, քովիդը և այս կորուպցիայի կասկածանքները չեն վերանում։ Առաջիկա ընտրություններում դուք պատրա՞ստ եք քրեական պատրաստություն կրել, եթե ընտրություններում չպարտվեք և պատրաստ եք, որ այս գործերը բացահայտվեն»,–ասաց նա։

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները