Հետևեք մեզ։

«Սիլ-Մաազա»-ին պատկանող 2 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

16:08, 21 ապրիլ 2026
«Սիլ-Մաազա»-ին պատկանող 2 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգման արդյունքում կասեցրել է «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում «ՍԻԼ ՉԻՊՈ» ապրանքանիշի տանձի և թարխունի համով գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը։ Լաբորատոր փորձաքննությամբ արտադրատեսակներում արձանագրվել է մանրէաբանական անհամապատասխանություն, և արտադրողին հանձնարարել են արգելել խմբաքանակների իրացումը, հետ կանչել դրանք շուկայից ու վերացնել խախտումները։

 

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ին (ք․ Երևան) պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «ՍԻԼ ՉԻՊՈ» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» (արտադրված՝ 18․03․2026 թվականին) և «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» (արտադրված՝ 12․02․2026 թվականին) արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և անաէրոբ մանրէներ և «խմորասունկ/բորբոսասունկ գումարային» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։ Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքների համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: Սահմանվել է անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ»,- ասված է հաղորդագրությունում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները