Հետևեք մեզ։

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա արդեն տանն է. փոխքաղաքապետ

16:49, 21 ապրիլ 2026
Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա արդեն տանն է. փոխքաղաքապետ

Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա արդեն տանն է, այս մասին ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավտոբուսում դանակահարության դեպքին։

«Այսինքն` տևական բժշկական հսկողության տակ լինելու անհրաժեշտություն չի եղել, ինչն իրականում չի չեղարկում այն փաստը, որ սա շատ զարհուրելի ու անընդունելի դեպք է»,-նշել է փոխքաղաքապետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վեճ է ծագել ուղևորի և թիվ 8 երթուղու վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները