Հետևեք մեզ։

Ձերբակալվել է Սերգեյ Սուրովիկինը, ըստ լուրերի՝ նա տեղյակ է եղել «Վագներ» խմբավորման գործողությունների մասին. Financial Times

16:00, 29 հունիս 2023
Ձերբակալվել է Սերգեյ Սուրովիկինը, ըստ լուրերի՝ նա տեղյակ է եղել «Վագներ» խմբավորման գործողությունների մասին. Financial Times

Ձերբակալվել է ՌԴ հատուկ ռազմական օպերացիայի գոտում զորքերի խմբավորման հրամանատարի տեղակալ Սերգեյ Սուրովիկինը, հայտնում է Financial Times-ը:

 

Աղբյուրը նշում է, որ Սուրովիկինի կալանավորումը հավանաբար կապված է «Վագներ» խմբավորման գործողությունների, մասնավորապես ընդհատված ապստամբության հետ, որի նախապատրաստման մասին, ըստ աղբյուրի, գեներալը տեղյակ է եղել։ 

 

Այսօր ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Սուրովիկինի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին, խորհուրդ է տվել կապ հաստատել պաշտպանության նախարարության հետ։ 


Հարցին, թե նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակո՞ւմ է վստահել Սուրովիկինին, Պեսկովը պատասխանել է, որ գերագույն հրամանատարն աշխատում է պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ։ 


Պրիգոժինի պլանների մասին Սուրովիկինի հնարավոր իմացության մասին ավելի վաղ հայտնել էր The New York Times-ը՝ վկայակոչելով հետախուզության տվյալներին ծանոթ անանուն ամերիկացի պաշտոնյաներին:


Սուրովիկինն այն ռազմական գործիչներից էր, ով «արդարության երթի» մասին Պրիգոժինի հայտարարությունից հետո դիմեց «Վագներ»-ի մարտիկներին։ 
«Մենք միասին կռվեցինք, ռիսկի դիմեցինք, միասին հաղթեցինք: Մենք նույն արյունից ենք, մենք մարտիկներ ենք։ Կոչ եմ անում դադարեցնել»,- ասել է Սուրովիկինը: