Հետևեք մեզ։

Լոռու մարզում վարորդը «ՎԱԶ 2121»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կան վիրավորներ

11:34, 22 ապրիլ 2026
Լոռու մարզում վարորդը «ՎԱԶ 2121»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կան վիրավորներ

Երեկ՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Արման Ղ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ 26-ամյա Մխիթար Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մխիթարյանի և դասակի հրամանատար Սերգեյ Համբարյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովիկ Հարությունյանը և Էդվին Ջիլավյանը։Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները