Հետևեք մեզ։

«Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվել». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին

16:33, 29 հունիս 2023
«Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվել». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Մարսելի հայ համայքնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին:

 «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայացքներն ընդդեմ Ադրբեջանի անընդունելի են։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին պնդումները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երևակայության արդյունքն են։

Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվել:

Նախագահ Մակրոնի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա գործիք է Ֆրանսիայում հայկական լոբբիի ձեռքում։

Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը Հայաստանի աջակցության և Ղարաբաղի տարածաշրջանը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին, նախագահ Մակրոնի նման կողմնակալ հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ պատասխանում: