Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնակատար Մեսրոպ Մակյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել 2022 թվականի հայտարարագիրը, որից Hayastan.news-ը տեղեկանում է, որ դատավորը հողատարածքներ ունի հանգստյան գոտիներում, արտադրական նշանակության շինություն, բնակարաններ և այլն։
Մակյանը նշված գույքերի համատեղ սեփականատեր է․ 2002-ին հողամաս է ձեռք բերել Կարբիում, 2007-ին՝ Շորժայում, Կարբիում 2006-ին ձեռք է բերել նաև արտադրական նշանակության շինություն, 2008-ին՝ հողին ամրակայված երկու անշարժ գույք։ Երևանի Կենտրոն համայնքում երկու ավտոտնակ ունի, որոնք գնել է 2018-ին, և մեկ բնակարան է ձեռք բերել 2021-ին։
2022-ին Կարբիում կրկին հողամաս է ձեռք բերել։ 2022-ին Lexus մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել, որն 2020 թթ․ արտադրության է, արժեքը՝ 14 մլն 632 հզր դրամ։
Բանկային հաշվին ունի 1 մլն 625 հզր դրամ, կանխիկ ունի՝ 13 հզր 200 դոլար և 8000 եվրո։
Բարձրագույն դատական խորհրդից 23մլն 160 հզր դրամ աշխատավարձ է ստացել, 12 մլն դրամ փոխառություն ունի։
Դստեր նշանադրության հանդիսության հյուրերը Մակյանին տվել են 13 հզր 500 դոլար։
10 մլն –ից ավելի գումար է ծախսել, սակայն նպատակը նշված չէ։