ՀՀ նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ ցմահ ազատազրկված Կարեն Հունանյանին։
Մերժման պատճառների մասին չի հաղորդվում։
Հրամանագիրը ստորագրվել է հունիսի 26-ին։
Նշենք, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի եղբայրը դիմել էր կառավարություն՝ խնդրելով իրեն ներում շնորհել և ազատ արձակել։ Նա ցմահ ազատազրկված է, իրենց պատիժը ցմահ կրում են նաև Նաիրի Հունանյանը և ևս 3 հոգի։