Հետևեք մեզ։

«Կենտրոն» հեռուստաընկերությունը ապրիլի 24-ին, վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից․ ՀԸ գլխավոր տնօրեն

16:46, 22 ապրիլ 2026
«Կենտրոն» հեռուստաընկերությունը ապրիլի 24-ին, վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից․ ՀԸ գլխավոր տնօրեն
«Կենտրոն» ՀԸ գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանը հայտարարություն է տարածել․ 
 
«Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ համապետական սփռում ունեցող «Կենտրոն» հեռուստաընկերությունը մարզերից, մայրաքաղաքից, Սփյուռքից հեռախոսազանգեր է ստանում հարցադրումով՝ արդյոք հեռուստաընկերությունը հեռարձակելո՞ւ է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված միջոցառումները։
 
 
Ցավում ենք, որ մեր երկրի համար դժվար այս շրջանում նման թեմայով լրացուցիչ մեկնաբանության և պարզաբանման կարիք կա։
Տեղեկացնում ենք մեր հեռուստադիտողին, որ ապրիլի 24-ին, վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, «Կենտրոն» հեռուստաընկերությունն աշխատելու է արտակարգ ռեժիմով, ինչպես միշտ, ըստ արժանվույն լուսաբանելով համազգային հիշատակի և տուրքի այդ կարևորագույն օրվա ընթացքը։
 
 
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցին նվիրված երթը և միջոցառումները Հայոց ցեղասպանության հուշահամալիրից հեռուստաընկերությունը կցուցադրի ուղիղ միացումներով ամբողջ օրվա ընթացքում՝ միաժամանակ եթեր հեռարձակելով Հայոց ցեղասպանության թեմային առնչվող հաղորդումներ և հարցազրույցներ»։
 
 
 
 
 
 
 
 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները