Հետևեք մեզ։

ՀՀ-ն մեր տունն է և քաղաքի կենտրոնում էլ են խորոված անում, քաղաքացու օրը քաղաքացիները կարող են նաև փողոցում խորոված անել. Փաշինյան

12:53, 23 ապրիլ 2026
ՀՀ-ն մեր տունն է և քաղաքի կենտրոնում էլ են խորոված անում, քաղաքացու օրը քաղաքացիները կարող են նաև փողոցում խորոված անել. Փաշինյան

Ճիշտն ասած զարմացած եմ, այդպիսի բան է եղե՞լ, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ում պետք է  խորոված չանեն, այդ թվում՝ փողոցում: Այսօր ՀՀ-ի հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ և դա միջոցառում է, ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլի 25-ին ՝ Քաղաքացու օրը, Ամիրյան փողոցում խորոված փարթիին

 

«Համենայն դեպս ովքեր իրենց համարում են հայաստանցի և ՀՀ-ն իրենց ինքնության մասն է, ես չեմ պատկերանցում մի ընտանիք, մի շրջապատ, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է  խորովածը: ՀՀ-ն մեր տունն է և քաղաքի կենտրոնում էլ են խորոված անում: Քաղաքացու օրը քաղաքացիները կարող են նաև փողոցում խորոված անել: Դա մեր կյանքի անբաժան մասն է, և փողոցն էլ մեր կյանքի անբաժան մասն է»,-ասել է  նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները