Ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հայտում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Վարչապետ Կոբախիձեին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:
Ներկայացրել եմ փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել ենք, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը»,-նշել է նա։