Չեմ կարծում, թե մենք դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Փաշինյանը` անդրադառնալով Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերմանը։
«Այս թեմաների նկատմամբ հիմա ու ընդհանրապես պետք է լինել շրջահայաց, քանի որ նման թեմաները երկսայրի սուր են։ Փորձում ենք ամբողջացնել տեղեկությունը: Կնայենք, կվերլուծենք: Չեմ կարծում, թե մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով, և սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամոբղջությամբ և ամբողջական հասկանանք»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք՝ «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը սոցցանցերում հայտնել է, որ եկեղեցին ավերվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին։