Արամյանցի դղյակը կառուցված է Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ շվեյցարական ոճով։ Կառուցվել է (XIX դար) Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում։ Հայտնի բարերար` Միքայել Արամյանցը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900–ական թվականներին կառուցել է դղյակ, որը Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, կառավարության որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ։
Միքայել Արամյանցի դղյակը, 1903թ. Ախթալա (տեսանյութ)
17:24, 29 հունիս 2023