Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մաճկալաշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. ՊԲ

17:34, 29 հունիս 2023
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մաճկալաշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. ՊԲ
Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ, հաղորդում է Արցախի ՊՆ-ն:
 
Հայկական կողմում տուժածներ չկան։
 
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։