Այն ընդդիմադիր ուժի վարչապետի թեկնածուն, որը կստանա առավել շատ ձայներ, կստանա մեր աջակցությունը, և մենք նույն մոտեցումն ենք ակնկալում մյուս ուժերից, եթե մենք հաղթենք։ Այս մասին «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակն ու անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելիս ասաց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Ինչ վերաբերում է մեծ ցանկին. սա քաղաքական հայտ ներկայացնելու, մեր հայրենակիցների՝ կուսակցական, ոչ կուսակցական, գաղափարակից ընկերների, համակիրների հայտն է, որ քաղաքականությամբ են ուզում զբաղվել և թեկնածու առաջադրվելը քաղաքականությամբ զբաղվելու ձևերից մեկն է:
Երկրորդ կարևոր հանգամանքը. մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթելու ակնկալիքով: Եթե Աստծո հաջողությամբ այդ հաղթանակը լինի՝ բնականաբար ամբողջական իշխանությունը, նույնիսկ եթե կոալիցիոն ձևաչափով է այդ հաղթանակը լինելու, հսկայական տեղաշարժեր կարող են լինել»,-նշեց է նա: