Հայաստան է ժամանել դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը, որը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը։
Հայաստան այցի ընթացքում, հունիսի 29-30-ը, դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։
Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։