Երգիչ Ֆորշին է հանձնվել ավագանու որոշմամբ Երևանի Լենինգրադյան փողոցում նրան նվիրաբեևված բնակարանի բանալիները։
Ավագանին կորոշի թույլատրել Երևանի քաղաքապետին՝ 70.15-քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Վահան Գևորգյանին՝ Ֆորշին:
«Սիրված երգիչը բնակվում է վարձակալական հիմունքներով:
Հաշվի առնելով Վահան Գևորգյանի /Ֆորշ/ անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու որոշման այս նախագիծը»,֊ասված էր որոշման մեջ։