Հետևեք մեզ։

Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները. Ալեն Սիմոնյան

09:04, 24 ապրիլ 2026
Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ովքեր 1915 թվականին ենթարկվեցին կոտորածների և բռնի տեղահանությունների։ 

Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները։ Այն մեզ պարտավորեցնում է լինել միասնական, ամուր և հեռատես՝ կառուցելով անվտանգ ու կայուն պետություն, որտեղ մարդկային կյանքն ու խաղաղությունը գերակա արժեքներ են։

Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու և ապրելու մասին է։ Մեր ապագան պետք է ձեւավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման և զարգացման հիմք։

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում մեր հավատարմությունը գալիք սերունդներին խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապահովելու գործում։

Հավերժ հիշատակ անմեղ զոհերին»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները