Հետևեք մեզ։

Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում․ Ֆրանսիայի դեսպան

11:35, 24 ապրիլ 2026
Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում․ Ֆրանսիայի դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված գրառում է կատարել։

Ֆրանսիայի դեսպանն X-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է․

«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 111 տարի առաջ»։

Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ հիշատակում են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները