Դրոշ վառելը ավելի շատ պարտության, նվաստացման և թուլության հետևանք է, ես կգերադասեի, որ վառեն հայկական դրոշը, այս մասին Ծիծեռնակաբերդում ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
«Վառում են, երբ որ դու ես հաղթանակած։ Կգերադասեի, որ լինենք դրության տերը, և մեր դրոշը վառեն։ Այդ իրավիճակը մենք ունեցել ենք»,-ասաց նա։