Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նմանատիպ «արշավը» (չակերտները՝ խմբ)՝ որն «էթնիկ հողի վրա արմատացած ատելության մարմնավորում» (չակերտները-խմբ) և ձեռնարկեր անվտանգության համապատասխան միջոցներ. այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով երեկ Երևանում Թուրքիայի դրոշն այրելուն։
«Լիովին անընդունելի է նման գործողությունների վրա աչք փակելը՝ քողարկվելով ժողովրդավարական նորմերով, հավաքների ազատությամբ և կարծիքի ազատությամբ»,-նշված է հայտարարությունում։