Արցախի Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Երվանդ Թադևոսյանի, Սամվել Թորոսյանի մարմինիները չի հաջողվում տեղափոխել ՀՀ, այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ե՛վ խաղաղապահների, և՛ Կարմիր խաչի միջոցով փորձում ենք կազմակերպել մարմինների տեղափոխումը, բայց այս պահի դրությամբ այդ հարցով դրական տեղաշարժ չկա»- հայտնեց Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, որ Երվանդ Թադևոսյանի ընտանիքն Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել է Բերձորից ու այս պահին ընտանիքն ապրում է ՀՀ-ում՝ Արարատի մարզի Վեդի համայնքում: Սամվել Թորոսյանի ծնողներն էլ ցանկություն են հայտնել իրենց որդուն հուղարկավորել Եռաբլուրում, թեև նրանք բնակվում են Ստեփանակերտում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։