Հետևեք մեզ։

Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել․ Ցեղասպանության ինստիտուտի տնօրենի ԺՊ-ն՝ կաթողիկոսի մասին հրապարակումը հեռացնելու մասին

20:38, 24 ապրիլ 2026
Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել․  Ցեղասպանության ինստիտուտի տնօրենի ԺՊ-ն՝ կաթողիկոսի մասին հրապարակումը հեռացնելու մասին

«Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ. սխալ բաներ կար գրված, սխալ տեղեկատվություն էր ընդհանրապես». այս մասին ասել է Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրենի ԺՊ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու  մասին։

Թաշչյանն ArmeniaSputnik–ին ասաց, որ աշխատակիցներից մեկը «շատ կոպիտ սխալ է գործել». նրա տեղադրած նկարներն ու տեքստի բովանդակությունն իրար հետ կապ չեն ունեցել, և այդ լուրն ընդհանրապես չպետք է հրապարակվեր։

«Մենք դնում ենք տեղեկատվություն միայն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կրում են արողակարգային պետական բնույթ և որոնց մասնակցում է հիմնադրամը։ Այսինքն, եթե մենք մասնակցություն չունենք, անգամ պատշաճ էլ չի, գեղեցիկ էլ չի դնել։ Եթե էպես լիներ, մենք ամբողջ օրը պետք է ինչ–որ բաներ լուսաբանեինք, բայց մենք լրատվական գործակալություն չենք»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները