Միլիարդատեր Իգոր Մակարովը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս մասին հայտնի է դառնում Forbes ամսագրի կայքում` գործարարի պրոֆիլի տվյալներից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մակարովի կարողությունը գնահատվում է 2,1 միլիարդ դոլար, նա զբաղեցնում է 1466-րդ տեղը հրատարակության միլիարդատերերի վարկանիշում։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել է հատուկ ռազմական գործողություններն Ուկրաինայում, Մակարովը ներառվել է Մեծ Բրիտանիայի և Կանադայի պատժամիջոցների ցուցակներում։