Հետևեք մեզ։

Գազալցակայանում տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն. կա տուժած

21:07, 29 հունիս 2023
Գազալցակայանում տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն. կա տուժած

Պայթյունի ահազանգ. կա տուժած

 

Հունիսի 29-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Ըստ նախնական տվյալների՝ Մխչյան գյուղի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

 

Տուժածը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ: