Հետևեք մեզ։

Ժողովուրդն է պետության Աստվածը․ Փաշինյան

13:59, 25 ապրիլ 2026
Ժողովուրդն է պետության Աստվածը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քաղաքացին կամ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդը, պետության Աստվածն է։

Այս մասին Փաշինյանը նշել է Մարալիկում՝ Քաղաքացու օրվան նվիրված և «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագիրը կրող դասախոսության ժամանակ։

«Պետության մեր հայեցակարգով և ժողովրդավարության հայեցակարգով՝ քաղաքացին պետության Աստվածն է կամ ավելի ճիշտ՝ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդն է պետության Աստվածը»,-ասել է վարչապետ Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ սա նշանակում է, որ ժողովուրդն է ստեղծում և ստեղծել պետությունը, հետևաբար  քաղաքացին այն մարդն է, ով պետություն ունենալու կամք ունի։

«Պետությունը մի հասկացություն է, որի ստեղծումը տեղի է ունենում պարբերաբար, որովհետև պետության զարգացման ամեն նոր շրջափուլի մեկնարկն, ըստ էության, պետության ստեղծում է»,-շեշտել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ ինչպես քաղաքացին պետք է սիրի իր պետությունն, այնպես էլ պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն։ Վարչապետի խոսքով՝ պետության քայքայում է սկսվում այն կետում, որտեղ վերոնշյալ բանաձև խախտվում է։

«Քաղաքացին պետք է ուժեղացնի պետությունը, իսկ պետությունը պետք է ուժեղացնի քաղաքացուն»,-շեշտել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ իր և ՀՀ կառավարության համոզմամբ՝ պետությունը պետք է ապահովի, որպեսզի ուսանողները, աշակերտներն ունենան մրցունակ կրթություն, ինչը հնարավորություն կտա ունենալ բարեկեցիկ կյանք ապահովող աշխատանք։ Վարչապետի դիտարկմամբ՝ ուժեղ կարող է լինել միայն կրթված մարդը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները