Խորոված կլինի թե այլ ուտեստ, քաղաքացին ինքն է որոշում, բայց քաղաքացին հիմա ավելի լավ է ապրում, քան նախկինում և վաղն ավելի լավ է ապրելու, քան այսօր։ Այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ միջին վիճակագրական քաղաքացին կարո՞ղ է իրեն թույլ տալ, ամսվա մեջ գոնե 1-2 անգամ խորոված ուտել։
«Որ քաղաքացին ջանք է ներդնում՝ ավելի լավ է սկսում ապրել, մյուս քաղաքացիներին էլ մենք խրախուսում ենք, որ ջանք ներդնեն, աշխատեն, բարիք ստեղծեն, հարստանան և հարստացնեն ՀՀ-ն»,-նշել է նա:
«Ծայրահեղ աղքատությունը գրեթե վերացած է, համարյա հաղթահարված է, իսկ միջին գծի նկատմամբ աղքատությունն աստիճանաբար իջնում է։ Այդ ամենը մեր բոլորի ջանքերի շնորհիվ է՝ ՀՀ քաղաքացու, տնտեսվարողների և ՀՀ պետական բյուջեի։ Դա աստիճանական պրոցես է։ 2024 թվականի տվյալներով մենք 0,6 տոկոս ծայրահեղ աղքատություն ունենք»,- լրագրողներին ասել է Արսեն Թորոսյանը։