Հետևեք մեզ։

Հիմա քաղաքացին կարող է ամսական 3 անգամ խորոված ուտել. Խաչատուր Սուքիասյան

14:39, 25 ապրիլ 2026
Հիմա քաղաքացին կարող է ամսական 3 անգամ խորոված ուտել. Խաչատուր Սուքիասյան

Հիմա քաղաքացին կարող է ամսական 3 անգամ խորոված ուտել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Գիտեք, որ մեր ազգային ավանդույթների մեջ է մտնում խորովածը։ Խորովածը բոլորն էլ գնահատում են, հիշում են, ուզում են, կարող է խորովածի համի պատճառով Հայաստան են գալիս, գումար են ծախսում, հիմա սա մենք պե՞տք է գնահատենք, թե՝ պետք է սկսենք դրա ուղղությամբ էլ վատն ասել։ Միջին վիճակագրական պայմաններում ապրող քաղաքացին իրեն կարող է թույլ տալ ասմեկան 2-3 անգամ խորոված ուտել։ Դրա համար մեր նպատակն է ավելի շատ աշխատատեղեր ստեղծել»,- ասաց նա։

Նա նշեց, որ քաղաքացու օրը նշելը շատ լավ երևույթ է, քաղաքացին հասկանում է՝ ինչքան կարևոր է ինքը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները