Հետևեք մեզ։

Զելենսկին Ադրբեջանում է. նա հանդիպել է Ալիևի հետ

14:51, 25 ապրիլ 2026
Զելենսկին Ադրբեջանում է. նա հանդիպել է Ալիևի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ապրիլի 25-ին Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RBK Ukaraine-ն։

«Պետությունների ղեկավարները դեմ առ դեմ հանդիպում են անցկացնում Գաբալայում»,-նշվել է հաղորդագրության մեջ։

Այցի առնչությամբ Զելենսկին գրառում է կատարել Telegram-ում։ «Կարևոր բանակցություններ։ Փոխադարձ հարգանք և համագործակցություն, որը կամրապնդի մեր երկու ազգերին»,-գրել է Զելենսկին։

Ավելի վաղ՝ հեռուստամարաթոնի ժամանակ, Զելենսկին հայտարարել է, որ Ադրբեջան այցի շրջանակում նախատեսվում է աշխատել հինգ երկկողմ համաձայնագրերի վրա։

Նա հավելել է, որ նախագահները մտադիր են քննարկել պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը։ «Սա պատերազմից հետո իմ առաջին այցն է Ադրբեջան։ Այսօր մենք կաշխատենք Ուկրաինայի և Ադրբեջանի միջև կնքված հինգ երկկողմ պետական ​​պայմանագրերի վրա»,-ասել է Զելենսկին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները