Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները սահմանին ծառայություն են իրականացնում ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների, այլ՝ պայուսակների մեջ դրած. Փաշինյան

12:26, 27 ապրիլ 2026
Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները սահմանին ծառայություն են իրականացնում ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների, այլ՝ պայուսակների մեջ դրած. Փաշինյան

Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ-անոց հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը։ Սա կարևոր և բացառիկ իրավիճակ է, ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ 12 կմ-ն Հայաստանի և Ադրբեջանի սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, զրահաբաճկոնների, և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների, այլ՝ պայուսակների մեջ դրած»,-ասաց Փաշինյանը։

 

«Օրակարգում ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման հարցը և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք»,-նշեց Փաշինյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները