Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն կարծում է` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կառուցողական էին. Պետդեպի խոսնակ

22:52, 29 հունիս 2023
ԱՄՆ-ն կարծում է` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կառուցողական էին. Պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն կարծում է, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կառուցողական էին:

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Նա ճեպազրույցում տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարն այսօր հանդիպումներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, կհանդիպի նաև նրանց միասին:

Ըստ Միլլերի` Բլինքենն այսօր կպատմի, թե ինչպես են ընթացել բանակցությունները։