Հետևեք մեզ։

ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն չի կարող համապատասխանել իրականությանը․ Փաշինյանի խոսնակ

11:03, 28 ապրիլ 2026
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն չի կարող համապատասխանել իրականությանը․ Փաշինյանի խոսնակ
Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե․ այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակը՝ Նազելի Բաղդասարյանը։
 
 
«Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները