Կոչ ենք անում ձեզ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը. ՀՀ-ում գործող մի շարք կուսակցություններ դիմել են Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարներին, ԵՄ խորհրդի, հանձնաժողովի նախագահներին։
«ՀՀ կառավարությունը «խնամում» է ժողովրդավարական առաջընթացի միջազգային կերպար։ Սակայն այդ ուղերձը մոլորեցնող է։ Իրականում Փաշինյանի վարչակազմն ամրապնդում է իշխանությունը, թուլացնում ինստիտուցիոնալ հակակշիռները և իրավապահ և դատական համակարգերը օգտագործում է քաղաքական հակառակորդների և հոգևորականների դեմ։
Այս պայմաններում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը Երևանում հղի է վտանգավոր քաղաքական ուղերձի հղումով. որ ժողովրդավարական նահանջը կարող է անտեսվել, երբ դա քաղաքականապես հարմար է։ Եվրոպայի ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմության հավաստիությունը վտանգված է։
Մենք կոչ ենք անում ձեզ` հրապարակավ պահանջել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների և Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Հստակորեն խոսել Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումների և լրատվամիջոցների ազատության սահմանափակումների դեմ։
Ապահովել հավասարակշռված ներգրավվածություն՝ հանդիպելով ընդդիմադիր ուժերի, անկախ քաղաքացիական հասարակության և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ»,-նշված է նամակում։
Նամակի հեղինակներն են ՀՅԴ–ն, ՀՀԿ–ն, «Ժառանգություն-» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։