Հետևեք մեզ։

Հայաստան կայցելի Կանադայի վարչապետը

14:52, 28 ապրիլ 2026
Հայաստան կայցելի Կանադայի վարչապետը

Հաջորդ շաբաթ  եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը՝ Եվրոպական քաղաքական համայնքի  գագաթնաժողովին մասնակցելու, տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից։ Մարկ Քարնին կլինի եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ-եվրոպացի առաջնորդը, ով որպես հյուր կմասնակցի այս հավաքին։

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության, գագաթնաժողովը կանցնի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։ Գագաթնաժողովին, հրավիրված են ԵՄ անդամ 27 երկրները, ինչպես նաև գործընկեր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան։

 

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ առայժմ ոչ Բաքվից, ոչ Անկարայից չեն արձագանքել Երևանի մասնակցության հրավերներին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները