Հետևեք մեզ։

Ձեր հանցավոր հայտարարությունները պարզապես նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը. Արտակ Բեգլարյանը՝ Արսեն Թորոսյանին

15:47, 28 ապրիլ 2026
Ձեր հանցավոր հայտարարությունները պարզապես նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը. Արտակ Բեգլարյանը՝ Արսեն Թորոսյանին

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրել է.

«Հայտնի արցախատյաց Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով և իր պարտականությունները արդյունավետ ու բարեխիղճ կերպով կատարի այն նախարարությունում, որտեղ հսկայական անելիքներ կան թե՛ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքների բավարարման և թե՛ ընդհանրապես ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:

Ձեր հանցավոր հայտարարությունները պարզապես նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը՝ ոչնչացնելու այն հայկական ու համամարդկային արժեքները, որոնք ձեզ համար ընդհանրապես արժեք չեն»։

 

Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանը Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին ասել էր.

«Ասենք արեցինք և ի՞նչ, դա ի՞նչ է տալու Հայաստանին»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները