Հետևեք մեզ։

ԵՄ պաշտոնյաներին երեկ նամակով դիմած ՀՀ ընդդիմադիր 6 ուժերն այսօր բողոքի ակցիա են անում Երևանում  ԵՄ գրասենյակի դիմաց

13:02, 29 ապրիլ 2026
ԵՄ պաշտոնյաներին երեկ նամակով դիմած ՀՀ ընդդիմադիր 6 ուժերն այսօր բողոքի ակցիա են անում Երևանում  ԵՄ գրասենյակի դիմաց

ԵՄ պաշտոնյաներին երեկ նամակով դիմած ՀՀ ընդդիմադիր 6 ուժերն այսօր բողոքի ակցիա են անում Երևանում  ԵՄ գրասենյակի դիմաց։

 

«Մենք բոլորին գրկաբաց պատրաստ ենք ընդունել մեր հայրենիքում, բայց գալ և տանտերերից չհարցնել՝ ո՞նց եք, թույլատրելի չէ։ Վստահ եմ` Երևանում այդ օրերին (մայիսի 4-5–ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովն է կայանալու) լինելու են բազում ակցիաներ, բայց նաև վստահ եմ, որ իշխանությունը փակելու է բոլոր հնարավոր ֆիզիկական մուտքեր։

 

Ուզում եմ շեշտել՝ այս ակցիան արժեքային է, ազատության, արդարության և մարդու իրավունքների համար է,  որևէ մեկի մտքով չանցնի, որ մեր ակցիաները հակաեվրոպական են։ Ո՛չ, սա է իրական եվրոպական արժեքների համար պայքարը։ Մենք կոչ ենք անում վերջ տալ երկակի ստանդարտներին, երեսպաշտ չլինել և կանգնել հանուն ժողովրդավարության»,–ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 

Վերջում ընդդիմադիր ուժերը նամակ հանձնեցին ՀՀ–ում ԵՄ–ի դեսպանին։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները