«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փաստաբանների շրջանում ամենացածր հեղինակությունն ունեցող դատավորն է։ Բանն այն է, որ դատավորների դեմ կարգապահական վարույթները քննելիս ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, հետեւաբար՝ իր կյանքում գեթ մեկ օր դատավոր չաշխատած Կարեն Անդրեասյանն էլ դառնում է դատավոր։
helcourt.am կայքում, որտեղ փաստաբանները գնահատում են դատավորներին, Անդրեասյանն ամենացածր՝ -28 վարկանիշ ունեցող դատավորն է։ Նրան բացասական գնահատական է տվել 29 փաստաբան, միայն մեկն է դրական գնահատել։ Այդ մեկ փաստաբանը Կարո Խաչմանյանն է` «Էյ էմ» իրավաբանական ընկերության աշխատակիցը: Ինչպես գիտեք` այս փաստաբանական գրասենյակը պատկանում է Կարեն Անդրեասյանի կնոջն ու արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։ Համեմատության համար նշենք, որ ամենաբարձր՝ 76 վարկանիշ ունեցող դատավորը Դավիթ Հարությունյանն է, ում լիազորությունները ցանկանում են դադարեցնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։