Հետևեք մեզ։

Անելու ենք ամեն ինչ, որ ապահովենք նրանց անվտանգ վերադարձը Արցախ. Սամվել Կարապետյան

23:31, 29 ապրիլ 2026
Անելու ենք ամեն ինչ, որ ապահովենք նրանց անվտանգ վերադարձը Արցախ. Սամվել Կարապետյան

Արցախը կորցրել ենք այս իշխանությունների պատճառով, հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Սամվել Կարապետյանը` պատասխանելով «Կենտրոն» հեռուստաընկերության հարցին, թե ի՞նչ ծրագրեր ունեն արցախցիների վերաբերյալ:

 

«Թույլ, անկարող իշխանության պատճառով այսօր ունենք փաստ՝ կորսված երկրորդ հայրենիք»,- նշել է նա՝ խոստանալով իշխանության գալուց հետո անել ամեն ինչ՝ որ Արցախի բռնի տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ։

 

«Առաջին հերթին մենք պետք է ապահովենք արցախահայության արժանապատիվ կյանքը Հայաստանում, և Կառավարություն ձևավորելուց հետո անելու ենք ամեն ինչ, որ ապահովենք նրանց անվտանգ վերադարձը Արցախ»,– ասել է քաղաքական գործիչը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները