Հետևեք մեզ։

Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի աջակցման հայտարարությունը հենց մեր մասին էր. Սամվել Կարապետյան

23:35, 29 ապրիլ 2026
Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի աջակցման հայտարարությունը հենց մեր մասին էր. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում պատասխանել է հարցին՝ եթե «Ուժեղ Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքը ընտրություններին հաղթահարեն անցողիկ շեմը, հարկ եղած դեպքում կոալիցիա կկազմի՞ նրանց հետ։

 

«Կրկնում եմ՝ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են առաջին հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր»,– պատասխանել է Կարապետյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները